ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Սիրտը տոն է ուզել

Սիրտը տոն է ուզել
18.11.2016 | 09:45

Շոտլանդիայի հավաքականի հետ հաղթական խաղից հետո (3:0) Անգլիայի ընտրանու տղաներից մի քանիսն ու նրանց թվում ՈՒեյն Ռունին, որը, ի դեպ, վնասվածքի պատճառով հանդիպմանը մասնակցել է պահեստայինի կարգավիճակով, լոնդոնյան բարերից մեկում կատարները հարկ եղածի պես տաքացրել են, ինչն առաջացրել է Ժոզե Մոուրինյոյի զայրույթը:

Հարբեցողության համար նա անձնապես չի մեղադրել իր թիմի հարձակվողին, սակայն ամենաթողության մեջ մեղադրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային: Բնականաբար, Ռունին շտապել է ներողություն խնդրել իր (ու իրենց) արարքի ու հարբած լինելու փաստը ֆիքսած լուսանկարները սոցցանցերում տեղադրելու համար, բայց դե մարդու սիրտը տոն է ուզել, ի՞նչ կարող ես անել, որքան էլ երևույթը պարսավելի է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ